Posted in Uncategorized

Հաշվետվություն սեպտեմբերի 2-6

Սկսվեց մեր նոր, ուրախ ու հետաքրքիր ուսումնական տարին։ Շարունակվում է նոր սաների ընդունելիությունը։ Սաները մեծ ոգևորությամբ այցելում են նախակրթարան և մասնակցում են մեր նախագծերին։ Երկու խմբի սաներով միասին փրփրախաղ կազմակերպեցինք։ Սաները, որոնք նոր էին հաճախում նախակրթարան, մեծ ոգևորությամբ սկսեցին խաղալ։ Նրանց համար այդ ամենը շատ տարօրինակ ու անսպասելի էր։

Փրփրանկարչություն

《Բարև ես》 նախագծի շրջանակում սաների հետ այցելեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց։ Սաները ընկեր Ալիսայի օգնությամբ ծեփեցին իրենց պատկերները։

Փոքրիկ կավագործները

Այնուհետև սաների հետ այլընտրանքային նկարչություն արեցինք բակում, որը ևս մեր նոր սաների համար շատ հետաքրքիր էր։ Սաների մի մասը նկարեց ապակու վրա, իսկ մի մասը՝ պատին ամրացված թերթիկների վրա։

Այլընտրանքային նկարչություն ապակու վրա

Շաբաթը ամփոփեցինք մեր նոր խաղալիքի պատրասմամբ։ Երկու խմբի սաներով պատրաստեցինք ինքնաթիռներ՝ օգտագործելով ամրակներ և բժշկական փայտիկներ։

Սեպտեմբերի 2-ին և 5-ին ունեցանք դաստիարակների առցանց քննարկում։ Քննարկեցինք և որոշեցինք հետևյալ նախագծերը՝

«Նոր սեբաստացիների մուտքը»

«Իմ նոր խաղալիքը»

«Աշնանային լողափ»։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s