Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում, Uncategorized

Ապրիլ ամսվա հաշվետվություն

received_854763288360137Ավարտվեց ընտանեկան առցանց ուսուցման ևս մեկ ամիս։ Ինչպես սաների, ծնողների համար, մեզ համար ևս շատ դժվար է այս օրերին մնալ տանը։Սակայն ընտանիքի ներառումը մեր նախագծերին նպաստում է ծնող- դաստիարակ — սան անմիջական կապի ընդլայնմանը: Այդ համագործակցության արդյունքում ստեղծվում և իրականացվում են շատ հետաքրքիր նախագծեր: Ցանկացած դժվարություն միասին հաղթահարելը, սովորողին, ինչու չէ, նաև ծնողին ոգևորելն ու միասին հաջողությունը տոնելն արդեն մեծ ձեռքբերում է:

Ծնողների հետ ունեցել ենք տեսազանգեր և՛ անհատական, և՛ խմբային Messenger հավելվածով: Սաները շատ են կարոտում պարտեզը, իրենց ընկերներին, ցանկանում են՝ ինչքան հնարավոր է շուտ վերջանա այս վիճակը, և իրենք նորից գնան պարտեզ։

Ծնողների հետ քննարկելուց հետո կազմեցինք աշխատանքային շաբաթվա մեր նախագծերը՝ 06.04 — 10.04, 20.04-24.04։

Ապրիլը ամիսը մեկնարկեցինք «Զատիկ» նախագծով։ Նախակրթարանի սաներն իրենց ընտանիքներում իրականացրին մի շարք գործունեություններ:

06.04.2020- 10.04.2020 աշխատանքային  շաբաթվա ամփոփում 

20.04.2020-24.04.2020 աշխատանքային շաբաթվա ամփոփում 

Սեմինար պարապմունքներ՝
Ունեցել ենք բլոգավարության սեմինար Նելի Արղությանի հետ, որի ընթացքում սովորել ենք մեր բլոգներում առկա բաժիններն ինքնուրույն բացել և բացած բաժինները ջնջել, նաև սովորել ենք բլոգի մյուս գործիքներով աշխատել։ Հարց ու պատասխանի միջոցով ստացել ենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Մասնակցել եմ ֆեյսբուքյան ֆլեշմոբ-նախագծին՝ «Մնա՛ Տանը. Կարդա՛ Դպիր»։

Շարունակում եմ կարդալ ինչպես «Դպիրի» հոդվածները, այպես էլ իմ սիրելի հեղինակների գրքերը։ Այս պահին կարդում եմ Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսը։

Ամսվա ընթացքում ընտանեկան առցանց ուսուցմանը մասնակցել է 17 ընտանիք։ Այս ամիս ունեցել եմ 44 ընտանեկան ֆիլմ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s