Առաջատար
Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ 12.10-16.10

Երկուշաբթի

Նախաճաշ՝

  • միրգ`խնձոր, բանան
  • պանիր
  • ձու, կարագ
  • հաց

Ճաշ`

  • պղպեղ, վարունգ
  • մսով բորշ
  • հաց, թթվասեր

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 12.10-16.10”

Posted in Uncategorized

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Նպատակը՝  պատրաստություն ամանորի տոնախմբությանը

Տևողությունը՝ դեկտեմբերի 1 — 30

Շարունակել կարդալ “«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»”

Posted in Uncategorized

Մեր Զգայարանները

Զգայանները մեծ դեր են կատարում երեխայի աշխարհընկալման գործում։ Երեխաները կյանքի առաջին տարիներից փորձում են ճանաչել արտաքին աշխարհը և իրենք իրենց։ Հայտնի է, որ նորածիններն ընկալում են աշխարհը իրենց լեզվով, որտեղ գտնվում են մեր համի զգայարան-ռեցեպտորները։ Այդպես նրանք ամեն ինչ փորձում են համտեսել, որպեզի ճանաչեն իրենց շրջապատող իրերը։ Մենք պետք է նպաստենք այն բանին, որ այդ բացահայտումները, որոնք երեխաներն ամեն օր կատարում են, ավելի ուսուցողական, զարագացմանը նպաստող և իհարկե զվարճալի ու հետաքրքիր դաձնենք։ Պետք է մշակենք խաղեր, վարժություններ, որոնք ոչ միայն կհետաքրքրեն երեախային, այլ կզարագացնեն նրա երևակայությունը, մանր մոտորիկան, աշխարհընկալումը և նրա զարգացման մյուս ոլորտները։ Երեխայի գործունեության ընթացքում հինգ զգայարններն օգտագործելը և զարգացնելը, շրջապատող միջավայրում եղած նյութերն ու երևույթները ճանաչելը, դրանց մասին պատմելը նպաստում են երեխայի տրամաբանության և մտածողության զարգացմանը, կենսափորձի հարստացմանը, աշխարհընկալման ձևավորմանը։ Օգտագործելով իր հինգ զգայարանները՝ երեխան ճանաչում է ծանոթ և անծանոթ առարկաների, բույսերի, նյութերի, կենդանիների հոտերը, ձայները և այլ առանձնահատկությունները։ Երեխան ճիշտ վերաբերմունք է ձևավորում շրջակա միջավայրի նկատմամբ, կարողանում է ուսումնասիրության, հետազոտության և փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել։ Երեխայի գործունեության ճիշտ կազմակերպման շնորհիվ, նա կկարողանա՝

• Ճիշտ կողմնորոշվել միջավայրում;

• Ճանաչել շրջապատի իրերը, առարակաները, նյութերը, կենդանիներին և այլն;

• Կառավարել և նպատակաուղղել իր գործողությունները;

• Օգտվել անհրաժեշտ իրերից, նյութերից, գործիքներից, սարքերից;

• Գործունեության ընթացքում զգուշություն ցուցաբերել օգտագործվող նյութերի, սարքերի և առարկաների նկատմամբ։

2-4 տարեկանների համար կարևոր են բոլոր զգայարանների զարգացումը ու դրանց նպաստող ազդակները: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարեկանների խմբում զգացողությունների ճանաչումը, գնահատումը հաճելի խաղ է: Աննա Օհանյանի հետ սկսեցինք մի նախագիծ՝ «Մեր զգայաները», որի ընթացքում պետք է սաների հետ խաղի միջոցով զարգացնեինք մեր հինգ զգայարանները։

Նախ եկեք խոսենք մեր լսողական զգայարանի մասին։Լսողական զգայարանի օրգանները ականջներն են։ Դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Լսողական օրգաները ոչ պակաս օգնում են կողմնորոշվել տարածության մեջ։ Հնարավորություն են տալիս տարբերել մարդկաց և կենդանիների ձայները, որոշել թե որտեղից է գալիս ձայնը։ Նաև ձայնի բարձրությունից կամ ցածրությունից որոշել հեռու է այն գտնվում թե մոտ։ Սաների ոգևորությունը անսահման մեծ էր, երբ լսում էին իրենց ծանոթ ձայները և փորձում նմանակել տվայլ կենդանու ձայնը։

Խաղ֊-վարժանքները ամենասովորական , մեզ շրջապատող առարկաներից արձակվող ձայների գուշակումն էր։ Ջրով շիշ, գդալների շխկոց, կոշիկի կպչուն ժապավեն, կաթսա , բաժակների շրխկոց, ճռճռացող թուղթ ու տոպրակ։ Տարբերակները շատ են, բայց այսքանն էլ անչափ հետաքրքրեց մեր սաներին։ Շա՜տ տարբերվող պատասխաններ էին հնչում , յուրաքանչյուրը հաստատակամ էր իր ասածի շուրջ։ Իսկ վերջում իրենք անցան գործի , սկսեցին շրխկացնել ու հրճվել։

Մասնագետի առաջարկով խաղ֊վարժանքները շարունակվում են։ Այս անգամ մոտորիկան զարգացնող և շոշափելիքները գործի դնող մի անչա՜փ հետաքրքիր խաղ սկսեցինք։ Փուչիկների մեջ լցրեցինք տարբե՜ր հատիկներ` ձավար, մակարոն, լոբի, ալյուր, շաքարավազ, բամբակ։ Եվ տեսանելի շոշափեցին, և’ փուչիկի մեջ կռահելով և երևաայելով։ Բավականին բարդ ստացվեց, բայց հաղթահարեցին։ Սաները հետ պետք է շատ նմանատիպ խաղեր կազմակերպել, որպեսզի նրանց մոտ զարգանա կենտրոնանալու կարողությունը։

Մեր հետաքրքիր խաղերը շարունակվում են և այս անգամ մենք զարգացնում ենք մեր հոտառության Զգայանը։ Սաներին նախ ծանոթացրինք այն հոտերի հետ որոնք նրանք պետք է առանց տեսնելու հոտոտեյին։ Այնուհետև փակելով սաների աչքերը մեր քիթիկին մոտեցնում ենք արդեն մեզ ծանոթ նյութերը և իրերը։ Սաները հոտոտելով գուշակեցին թե ինչի հոտ է և պատասխանեցին հաճելի է այն իրենց , թե ոչ ։ Խաղի ընթացքում երբ չէին գուշակում, թե ինչ է թաքնված, սկսում էին անմիջապես բերանը տանել տրված առարկան: Դա հենց այնպես, աննպատակ չէ. դա սաների ճանաչողության գլխավոր ձևն է:

Տեսողությունը դեռ թույլ չի տալիս այնքան ինֆորմացիա ստանալ, որ մի բան հասկանան, շոշափելիքը նույնպես չի բավականացնում՝ հասկանալու, թե ինչի են դիպչել, ու երեխան անմիջապես դիմում է համի զգացողությանը: Երբ համտեսում է, ամեն ինչ ընկնում է իր տեղը՝ գտնում է հանելուկի պատասխանը։ Արդյունքում մշակվում և ամրակայվում են մի շարք հմտություններ ու կարողություններ, ինչը հերթական անգամ փաստում է, որ իրականում ամենաարդյունավետ կրթությունը կյանքի ընթացքում չպարտադրված, այլ հաճելի դարձած գործընթացն է:

Սաների զարգացմանն ուղղված գործունեությունների կարևոր բաղադրիչն ու նախապայմանը նաև թիմային խաղերն են, մրցունակությունը, որն էլ իր հերթին սանի մոտ զարգացնում է ուշադրությունը, մոտեցման առանձնահատկությունը, իրար օգնելու կարողությունը և իմացումի հրճվանքը։

Թիմային զարգացնող խաղեր

Զարգացնող խաղեր. Երկուսով հավես է

Խաղ-Մոխրոտիկ

Մարզախաղ

Ուշադրության զարգացում

Շատ եմ կարևորոմ մասնագետի հետ աշխատանքը խմբերում։ Ինքս էլ մասնագիտությամբ լոգոպեդ եմ, ավելի ուշադիր եմ այն դեպքերում, երբ սանի հետ աշխատելու կարիք եմ տեսնում։ Աննա Օհանյանի նախագծով առանձնացված խաղ֊վարժանքները միշտ զարգացնում եմ , հասցնում ավարտին, գրանցում արդյունքերը։ Մասնագիտական աջակցությունը գնահատել է պետք, հատկապես երբ խմբում երբեք չենք առանձնացնում կոնկրետ սանի հետ աշխատանքի կարիքը, այլ հետաքրքիր ու զարգացնող հավես խաղերով , մեկը մյուսին օգնելով, աջակցելով հաղթահարում ենք ամեն ինչ ։ Հենց սա է լավագույնը , երբ սովորող֊սովորեցնող մեթոդը տալիս է իր արդյունքը։

Posted in Ագարակ

Ագարակային պատմություններ

Դեպի Ագարակ հավեսով ճանապարհը անցնելու հետո , տեղ հասնելուն պես նախաճաշեցինք, շունչ առանք և ուռա՜, ախոռից դուրս բերեցին ձիուկ Ջենիին։ Ուրախության ծափեր, ճիչեր ու հրճված աչուկներ։ Ձի նստեցինք , պտտվեցինք , Ագարակի մյուս կենդանիներին էլ տեսանք ու ետ դարձանք դեպի պարտեզ։ Հոգնած ու լիացած քուն մտան իսկույն ` երազում խաղալով Ագարակի բնակիչների հետ։

Շարունակել կարդալ “Ագարակային պատմություններ”

Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ 12.07_16.07

Երկուշաբթի 12․07

Նախաճաշ

  • Միրգ, ձվածեղ, պանիր, հաց, վարունգ

Ճաշ

  • Հավով, բրնձով փլավ, պանիր, հաց

Ետճաշիկ

  • Վարունգ, բանջարեղենով ապուր, հաց

Երեքշաբթի 13․07

Նախաճաշ

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, վարունգ, հաց

Ճաշ

  • Աղցան պանիր, հաց, կարտոֆիլով պյուրե

Ետճաշիկ

  • Մածուն, բիսկվիթ, հաց

Չորեքշաբթի 14․07

Նախաճաշ

  • Միրգ, պանիր, բիսկվիթ, հաց, կոմպոտ

Ճաշ

  • Պանիր, վարունգ, թթվասեր, մսով բորշչ հաց

Ետճաշիկ

  • Հնդկաձավարով փլավ,աղցան, մածուն, հաց

Հինգշաբթի 15․07

Նախաճաշ

  • Միրգ, հերկուլես, պանիր,թխվածքաբլիթ,  հաց

Ճաշ

  • Պղպեղ, վարունգ, մսով, վերմիշելով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ

  • Աղցան, ոսպով, բրնձով փլավ, հաց

Ուրբաթ 16․07

Նախաճաշ

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, պղպեղ, հաց

Ճաշ

  • Լոլիկ, վարունգ, մսով, բանջարեղենով սոուզ, պանիր, հաց

Ետճաշիկ

  • Մածուն, գաթա, հաց:
Posted in Uncategorized

Ամփոփում

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Հաշվետվություն. Մարտ

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Posted in Ցուցահանդես վաճառք

Հոգատար եղիր.Հեքիաթի ընթերցում, տեխնոլոգիական աշխատանք

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները մասնակցեցին «Հոգատար եղիր. հեքիաթի ընթերցում» տեխնոլոգիական-ընթեցողական նախագծին իրենց ծնողների, հյուրերի հետ:

Շարունակել կարդալ “Հոգատար եղիր.Հեքիաթի ընթերցում, տեխնոլոգիական աշխատանք”