Բարև, ես Գոհար Հարությունյանն եմ:
Ծնվել եմ 1994 թվականի մարտի 29-ին: 2001 թվականին սկսել եմ սովորել Արագածոտնի մարզի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցում, 2012 թվականին ավարտել եմ: 2012 թվականին սովորել եմ Fes — House ուսումնական կենտրոնում՝որպես ֆլորիստ- դիզայներ։ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում 2014-ից մինչև 2017 թվականը աշխատել եմ որպես ուղեկցող։ Այժմ սովորում եմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ՝ հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա բաժնի երկրորդ կուրսում։
Ունեմ շատ նախասիրություններ: Շատ եմ սիրում նկարել, լսել երաժշտություն և պարել։