Posted in Uncategorized

Դաստիարակի օրագիր. Ղափամա

20200121_111409

Ղափամայի մասին խոսելիս միշտ մի բան է գալիս իմ մտքում, որ այն մեր էն սովորական, առօրյա ուտեստներից կամ ճաշատեսակնեից չէ, և ինքը այս առումով տարբերվում է բոլորից ։ Ղափամայի պատրաստումն էլ միշտ ինչ-որ ծիսական տարրեր է ենթադրում, և’ պատրաստումը, և’ բաժանելը, և’ ճաշակելը։ Ընդհանրապես մենք ունենք ծիսական ուտեստներ, որոնք ծեսի մաս են կազմում, նույնիսկ կարելի է ասել, որ առանձին ծեսեր են։ Օրինակ ամանորյա տարեհացի և այդ փոքրիկ հացիկների՝ ասիլ- վասիլների թխման, բաժանման, ճաշակման ծեսերը, որոնց առաջնային նպատակը, իհարկե գիտենք՝ գուշակությունն էր, բայց ավելի խորքային իմաստով դրանք կապվում են աշխարհի նորոգման գաղափարի հետ, այն գաղափարի, տվյալ դեպքում սոցիալական միջավայրը։Գիտենք, որ այդ ասիլ — վասիլները ներկայացնում են տան անդամներին, կենդանիներին, աշախատանքային գործիքներ և այլն։ Ինչ-որ առումով կարելի է ասել, որ ղափաման էլ կարծես աշխարհը հավաքող մի ուտեստ է, որի մեջ կա ինքը՝ դդումը, բրինձը, չամիչը, չիրը, մեղրը և այլն։

Ղափաման ինքը առանձին ծես չէ կամ կապված չէ մի որոշակի օրվա հետ, ինչպես մեր մյուս ծիսական ուտեստները, որոնք առանձին տոների հետ են կապվում, բայց ինքը լինելով ոչ սովորական, ոչ առօրեական, մեր ավանդական կենցաղում ձեռք է բերել ծիսական տարրեր։

Ինքս երբեք չեմ պատրաստել ղափաման, բայց անպայման մի օր փորձելու եմ։ Ճաշակել եմ, հյուրասիրել են ու շատ-շատ հավանում եմ։

Դդումն էլ ինքը, որպես բանջարեղեն շատ հետաքրքիր է և մեզանում ոչ միայն ուտեստի մաս էր, այլ նաև երբեմն կարող է դառնալ առարկա, նույն էլի Ամանորի ավանդույթից եթե հիշենք կամ Սուրբ ծննդյան ավանդույթից, դդումները փորում էին և յուրօրինակ լապտերներ էին դրանք դառնում։ Երիտասարդները՝ հատկապես տղաները, այդ լապտերներով շրջում էին ամբողջ համայնքով և ավետում էին Նոր տարվա կամ Սուրբ ծննդյան գալուստը և նվերներ էին խնդրում տան անդամներից։

Կրթահամալիրում հատուկ արդեն ծես է դարձել դդումի ծեսը, դա այնքան էլ պատահական չէ, որովհետև ճիշտ է, ինքը այնքան էլ ծիսական ուտեստ չէ, ինչ որ մի տոնի հետ կապված չէ, բայց այն այնքան ոչ սովորական է, որ ձեռք է բերել ծիսական տարրեր։

2. Ղափաման գիտեմ, որ հին հայկական ուտեստների շարքից է, երևի թե պատրաստում են ձմռանը։ Ղափաման պատրաստում են դդումով, դդումը փորում են ու սկսում են լցոնել բրնձով, ընկուզեղենով, չամիչով, կարագով։Հին ժամանակներում դրել են թոնիրը, հիմա ավելի ժամանակակից տարբերակով դնում են ջեռոցը։Դդումով պատրաստում են նաև այլ կերակուրներ, դդումը առհասարակ օգտակար է ու հատկապես օգտակար է ուտել հում վիճակով։ Ուտում են նաև կորիզները, շատ օգտակար է հատկապես երեխաներին համար:

1

2

 

Թողնել մեկնաբանություն